«Պայմանները խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, ովքեր իրապես դրա կարիքն ունեն: Չափորոշիչների տակ ընկնում են այն ուսանողները, որոնք արդեն իսկ անվճար են սովորում կամ զեղչով են սովորում: Իսկ այն ուսանողները, որոնք ուսման վարձի զեղչման կարիք ունեն իսկապես, չեն ընկնում այս ծրագրի տակ»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կառավարության նախաձեռնած՝ ուսանողներին ուղղված հակաճգնաժամային միջոցառմանը, ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այս ծրագրից կարողանում են օգտվել հիմնականում պետական բուհերի ուսանողները, իսկ ահա մասնավոր բուհերի ուսանողների համար նման հնարավորություն չկա. «Կառավարությանը կոչ եմ անում վերանայել ծրագրի որոշ դրույթներ եւ խտրականություն չդնել: Եթե աջակցում ենք, ուրեմն աջակցում ենք բոլոր ուսանողներին, բոլորն էլ ունեն դրա կարիքը՝ անկախ առաջադիմության ցուցանիշից: Ճգնաժամային իրավիճակում են բոլորը՝ առանց բացառության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ