«Այսօր ես եւ Նաիրա Զոհրաբյանը Վանաձորի ՔԿՀ-ից ահազանգ ստացանք այն մասին, որ 20 անձինք դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների ձգձգման հետ»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «ՀՀ սահմանադրությամբ մարդու կյանքը եւ առողջությունը բացարձակ իրավունքներ են եւ ենթակա չեն սահմանափակման որեւէ պատճառով: Ցանկացածի կյանքը թանկ է, եւ արագ արձագանք եմ ակնկալում պատկան մարմիններից: Խոսքը ոչ թե դատապարտյալների, այլ մեղադրվողների մասին է»,-հավելեց Պետրոսյանը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի մեկ տասնյակից ավելի կալանավորների հարազատներ են դիմել ՔԿՀ պետին եւ ասել, որ հրաժարվում են սնունդ ընդունել. «Հասկանալի չէ. եթե ծնողների բերած հանձնուքների մեջ արգելում են միրգ ու չոր քաղցրավենիք դնել, ինչո՞ւ են քարտ ունեցող կալանավորին թույլատրում ՔԿՀ-ի կողքի բուդկայից գնել նույն միրգն ու չոր քաղցրավենիքը: Ասում են, թե ՔԿՀ-ն միրգ տալիս է, բայց միրգ տալիս են երկու-երեք օրը մեկ՝ մի հատ խնձոր: Կարգավորեք այս խնդիրը եւ զբաղվեք «Վանաձոր» ՔԿՀ-ով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ