Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, թե Հայաստանում ո՛չ արտակարգ դրություն է, ո՛չ էլ կորոնավիրուսի վարակ է տարածված. «Փաստ»

Ապրիլ 22,2020 12:13

Ցերեկային ժամերին, օրինակ՝ մի հպանցիկ հայացք Շինարարների փողոցում գտնվող շուկային ու խանութներին, իսկ երեկոյան էլ Հալաբյան փողոցի ողջ երկայնքով կայանված և երթևեկող մեքենաներին և տպավորություն է, թե Հայաստանում ո՛չ արտակարգ դրություն է, ո՛չ էլ կորոնավիրուսի վարակ է տարածված: Է՜, եթե մարդկանց մի ստվար զանգված ոչ մի կանոնի չի հետևում, էլ ի՞նչ իմաստ ունի բժիշկների այդքան չարչարանքն ու տառապանքը, սեփական առողջության և ընտանիքի հաշվին հիվանդների մասին հոգ տանելը, ի՞նչ իմաստ ունի ոստիկանների շուրջօրյա աշխատանքը, ի՞նչ իմաստ ունի շատերիս ինքնամեկուսացումը կամ էլ տնից աշխատելը:

Մեզ անընդհատ ասում են, որ իրավիճակը, վիճակագրությունը կարող է փոխել մեկ մարդ, և այդ մեկ մարդը մենք ենք: Լավ է ասված: Բայց վիճակագրություն փոխող քաղաքացին չի հետևում ձեր և ոչ մի հրահանգի, այդ մեկ մարդը նրանք չեն: Տարբեր ժամերի այցելեք սուպերմարկետներ ու քաղաքի տարբեր հատվածներ և կհամոզվեք դրանում:

Ես ներքին կանխազգացում ունեմ, որ մայրաքաղաքում ու երկրում նման իրարանցումը գուցե նախընտրելի է իշխանությունների համար, չէ որ այս կերպ նաև գումարի տեղաշարժ է տեղի ունենում, վերաբացվել են տնտեսական խանութները, շինարարական աշխատանքներ են իրականացվում, քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն կյանքին և սկսում ապրել վիրուսի գոյության հետ զուգահեռ: Գուցե այս ակտիվության թողտվությունը նաև հասունացող սոցիալական դժգոհությունները կանխելո՞ւ միջոց է:

Մարդիկ չեն աշխատում, որպես պետական օժանդակություն տրվող ֆինանսական միջոցները բավականին շուտ են սպառվում: Սա ընդամենը վարկած է՝ պարզաբանելու, թե ինչու, օրինակ՝ շատ երկրների նման Հայաստանում էլ պարետային հստակ ժամ չսահմանվեց, ինչո՞ւ մարդկանց տեղաշարժը ավելի խիստ հսկողության ներքո չէ:

Ստացվում է, որ «տուժողները» ռեստորանները, սրճարանները, ժամանցի այլ վայրերն ու դրանց աշխատակիցներն են: Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ երկրում գաղտնի պայմաններում ռեստորան էլ է գործել: Այո, ինքնամեկուսացումը նպաստում է դավադրության տեսությունների առաջ գալուն:

Ասածս ի՞նչ է: Կառավարությունը պետք է ոչ միայն կոչեր հնչեցնի, այլև վստահ լինի, որ դրանք հասնում են իրական հասցեատերերին: Խոսքը ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի մասին է:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930