Լրահոս
Օրվա լրահոսը

Ով թիրախ է փնտրում, նա միշտ կգտնի. «Հրապարակ»

Ապրիլ 22,2020 11:32

Սահմանադրական հանրաքվեի նախօրեին բոլոր նրանք, ովքեր դրական էին տրամադրված Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անելու հարցում, գոնե՝ նրանց մտածող հատվածը, մի փաստարկ էին բերում՝ թող այս վերջին բաստիոնն էլ վերցնի Փաշինյանը, գուցե հանգստանա, համարի, որ նախկինների հարցերը լուծված են, եւ սկսի աշխատել, լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։ Ես՝ որպես հակափաստարկ, մի միտք էի կրկնում․ ՍԴ-ի հարցը կլուծվի, կհայտնվեն նոր «թիրախներ ու թշնամիներ», հաջորդը կարող են լինել, ասենք, վճռաբեկ դատարանը, Սլավոնական համալսարանը, Պատմության ինստիտուտը, Վանաձորի քաղաքապետարանը, ալյումինի գործարանը՝ ով եւ ինչ ասես։ Ով թիրախ է փնտրում, նա միշտ կգտնի եւ իր նեգատիվ էներգիան կուղղի դեպի այն՝ հասարակությանը հավատացնելով, որ մինչեւ, ասենք, Պատմության ինստիտուտի տնօրենը չփոխվի, եւ նրա փոխարեն 30-ամյա մի երիտասարդ չնշանակվի, մեր երկիրը չի զարգանալու, ներդրումներ չեն գալու, ՀՆԱ-ն չի աճելու, եւ արտագաղթը չի դադարելու։

Նրանք, ովքեր համոզված էին, որ ՍԴ-ն վերջին բաստիոնն է, եւ հանրաքվեն ու ՍԴ կազմի փոփոխությունը խաղաղվածություն կբերեն եւ կառուցողական աշխատանքի հորիզոն կբացեն մեր հեղափոխական իշխանությունների համար, կարծում եմ, եկեղեցու հետ կապված աղմուկից պետք է հետեւություններ անեին, որ իրենք սխալվում են։ Ինչո՞վ նոր թիրախ չէ եւ ինչո՞ւ հնի մնացուկ չէ Հայ առաքելական եկեղեցին։ Ինչո՞վ է Գարեգին Բ-ն գերազանցում Հրայր Թովմասյանին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930