Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 ամենախոշոր հարկատուները պետբյուջե ավելի քիչ հարկ էին վճարել, քան այս տարի․ «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2020 11:25

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ գտած ընկերությունների մի մասը ակնհայտ «թռիչք են կատարել»՝ ավելացնելով հարկերն ու բարձրանալով առաջատար հորիզոնականներ։ Մի մասն էլ՝ նվազեցրել են հարկերն ու իջել ավելի ցածր տեղեր:

Նախ նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

Այսպիսով, առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը

«Գազպրոմ Արմենիա»՝ 17 մլրդ 773 մլն 025 հազար դրամ,

«Գրանդ Տոբակո»՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ,

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝  5 մլրդ 378 մլն դրամ,

«Սիփիես Օիլ»՝ 4 մլրդ 341 մլն դրամ,

«ՄՏՍ Հայաստան»՝ 3 մլրդ 895 մլն դրամ,

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան»՝ 3 մլրդ 479 մլն դրամ,

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»՝ 3 մլրդ 462 մլն դրամ,

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 3 մլրդ 383 մլն դրամ,

«Ֆլեշ»՝ 3 մլրդ 179 մլն դրամ,

«Ակվիլոն Թրեյդ»՝ 2 մլրդ 972 մլն դրամ։

Սակայն ուշագրավ է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում հանրապետության 1000 ամենախոշոր հարկատուները պետական բյուջե էին վճարել 212.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, ավելի քիչ, քան այս տարի։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են 33.7 մլրդ դրամով կամ 18.9%-ով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930