Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ. ՀՅԴ

Ապրիլ 22,2020 10:23
hyd

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօր արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ Հ.Յ.Դ. Բյուրոն նաև իր մտահոգությունն է հայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամենը ժամեր առաջ։

Ցանկացած կարգավորման բանաձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա։

Ուղղակի անհրաժեշտություն է հստակ հայեցակարգի վրա հիմնված աշխատանքների իրականացումը, այդ թվում Արցախի Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։

Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանություններից բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991 թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։

ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։

Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ արտաքին ճնշումներին դիմակայելու միակ միջոցը համազգային համերաշխությունն է, որն ստեղծելու գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են. Արցախի հիմնահարցում, բոլո՛րս, ազգովի պատասխանատվություն եւ անելիք ունենք։

Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ
21 Ապրիլ 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930