Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիների մի մասը Թուրքիայից Հայաստան վերադառնալու համար գրանցվել, սակայն մեկնելու օրը չի ներկայացել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 22,2020 09:30

Թուրքիայում ծնված մի քանի երեխաներ՝ ծնողների անձնագրերի անվավեր լինելու, ինչպես նաև ծնողների ամուսնությունը օրենքով սահմանված կարգով գրանցված չլինելու պատճառով, չունեն Թուրքիայի Հանրապետության ծննդյան վկայականներ, ինչը հայրենիք վերադառնալու ճանապարհին մեծ խոչընդոտներ է առաջացրել։

Սրանք խնդիրների երևացող մասն են, մինչդեռ կան նաև հանրությանն անհայտ կողմեր։ Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նրանք արտագաղթել են ընտանիքներով, ապա հայաստանցիների շրջանում առաջացած խուճապն առավել հասկանալի է դառնում, որովհետև օրակարգում է ոչ միայն քաղաքացու հայրենիք վերադարձի կազմակերպումը, այլև ընտանիքների վերադարձը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անցած շաբաթ նշեց, որ ապրիլի 8-ին Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական շրջանակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ:

Պատրիարքարանի մամլո դիվանի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խնդրո առարկային էր անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ապրիլի 8-ին հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք․Սահակ Մաշալյանի հետ։ Զրուցի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ դյուրացվել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը։

Ավելի ուշ պատրիարքարանից տեղեկացանք, որ հայաստանցիների մի մասը Հայաստան վերադառնալու համար գրանցվել, սակայն մեկնելու օրը չի ներկայացել։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է նրանց ստիպել հետ կանգնել այդ որոշումից, և եթե ի սկզբանե օգնություն են խնդրել։

Մինչ այդ հարցի պատասխանը, արժե նշել, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը շարունակում է մեկամսյա սննդի ծանրոցներ բաժանել համայնքի կարիքավոր ներկայացուցիչներին, ինչպես նաև հայաստանցիներին։ Ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում հայտնված հայաստանցիներին նաև հատկացվել է դրամական օգնություն։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Թուրքիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930