Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այսպես շարունակվի՝ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը, հաջորդ տարի՝ ընտրակեղծարարությունը, հաջորդ տարի՝ Սերժ Սարգսյանին, հաջորդ տարի՝ ինքն իրեն. Ռուբեն Ռուբինյան

Ապրիլ 22,2020 00:05

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարդացի ՀՀԿ-ի անչափ մտահոգ հայտարարությունը Արցախի հարցի վերաբերյալ։

Ողջունելի է, որ վերջապես ՀՀԿ-ն հետ է կանգնում ղարաբաղյան խաղաղ գործընթացի շրջանակներում գոյություն ունեցած այն փաստաթղթից, որի շուրջ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը վարել է բանակցություններ և որը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ է եղել ընդունել:

Սա, ինչ խոսք, հայրենանվեր գործ է, որը կարող է էլ ավելի ամրապնդել հայկական կողմի դիրքերը խաղաղ գործընթացում:

Հիրավի, հուսադրող է ինքնախոստովանական այն տեմպը, որով ՀՀԿ-ն առաջ է շարժվում։ Եթե այսպես շարունակվի, հույս կա, որ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը, հաջորդ տարի՝ ընտրակեղծարարությունը, հաջորդ տարի՝ Սերժ Սարգսյանին, հաջորդ տարի՝ ինքն իրեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930