Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է հրամանագիր, որով արգելվում է տանից դուրս գալ մայրաքաղաքի այն բնակիչներին, որոնք ունեն ռեսպիրատոր վիրուսային վարակներին բնորոշ ախտանիշներ: Ապրիլի 22-ից նրանք պետք է պարտադիր ինքնամեկուսացվեն, տանից դուրս գալ կարելի է միայն բժշկական օգնություն ստանալու համար: Կարանտինի ռեժիմը վերահսկելու համար Մոսկվայի իշխանությունները օգտագործելու են էլեկտրոնային մոնիթորինգ, որը կբացահայտի քաղաքացու գտնվելու վայրը:
Նշենք, որ Ռուսաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 52 հազարը: Կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ հիվանդացել է ավելի քան 29 հազար մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ