Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմի անդամները միգուցե պաշտոն ստանալու ակնկալիք են ունեցել. Հրաչյա Հակոբյան. «Ա1+»

Ապրիլ 21,2020 21:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, դրանց հաջորդած մեկնաբանությունների եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

– Պարոն Հակոբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե հեղափոխությունից ու գործող իշխանություններից հիասթափված են այն մարդիկ, որոնք ակնկալում էին ինչ-որ բաժին ստանալ, ազդեցություն ունենալ, բայց չստացան: Ո՞ւմ մասին է, խոսքը, և արդյո՞ք ձեր թիմին էլ է դա վերաբերում:

– Ճիշտն ասած չեմ կարող ասել, թիմին էր վերաբերում, թե ոչ: Կարծում եմ, ավելի շատ նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին էր վերաբերում, որովհետև թիմի անդամները ակնկալիքներով չէ, որ եկել են: Նրանք կոնկրետ գաղափարի համար են պայքարել: Թիմի անդամները միգուցե պաշտոն ստանալու ակնկալիք են ունեցել, թիմում միգուցե եղել են այնպիսի մարդիկ, որոնք պաշտոն չեն ստացել, կամ, օրինակ, պաշտոնավարել են, բայց հետո ազատվել են: Երևի թիմում ավելի շատ նրանք հիասթափված լինեն, բայց ոչ թե` բիզնեսներում մաս ունենալու համար:

– Իսկ ձեր թիմից ովքե՞ր են ունեցել պաշտոն կամ ավելի լավ պաշտոն ունենալու ակնկալիք, որ չեն ստացել ու հիասթափվել են:

– Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, այդպիսի մարդիկ եղել են:

– Վարչապետը նաև խոսեց «Սերժ Սարգսյանի մնացորդներից» ազատվելու մասին: Հեղափոխությունից երկու տարի ա՞նց նա հասկացավ, որ այդ մարդիկ են իրեն խանգարում:

– Դա ժամանակի ընթացքում ոչ թե հասկանալու կամ չհասկանալու հարց էր, այլ, ինչպես ինքն ասաց, այդ մարդկանց ժամանակ տալու հարց էր: Վստահ եմ, ինքն էլ գիտեր, կլինեն մարդիկ, որոնք կընդունեն նոր Հայաստանի խաղի կանոնները և կշարունակեն աշխատել ավելի բարեխիղճ, առանց խնդիրների մեջ թաթախվելու: Եվ վստահ եմ, նա գիտեր, որ կլինեն նաև մարդիկ, որոնք չեն կարողանա նման սկզբունքներով աշխատել: Բայց միայն այն պատճառով, որ կլինեն մարդիկ, որոնք չեն կարողանա այդ սկզբունքով աշխատել, պետք չէր կադրային ջարդ իրականացնել: Պետք էր այդ հնարավորությունը բոլորին տալ, և տրվել է, եղել են մարդիկ, որոնք ճիշտ են օգտագործել այդ հնարավորությունը, եղել են մարդիկ` ոչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930