«Մենք հնարավոր մաքսիմալ կերպով վերադարձնում ենք մեր բոլոր քաղաքացիներին, բայց սա համադրվում է նաև կարողությունների հետ՝ որքանով հնարավոր է այդ ամենը սահուն կազմակերպել և այդ մարդկանց ընդունել Հայաստանում: Դա նշանակում է 14 օր կարանտին, բժիշկներ, մեկուսացման վայր, բոլորը պետք է համադրել»,- ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին COVID-19 համավարակի պայմաններում ՀՀ քաղաքացիների՝ այլ երկրներից Հայաստան վերադարձի գործընթացի մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա հայտնեց, որ մարտի 14-ից ի վեր Հայաստան են վերադարձել 22 հազար հայրենակիցներ, իսկ դրանից առաջ այդ թիվն ավելի մեծ է եղել: Առաջիկա օրերին սպասվող չվերթների մասին Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մոտակա այս օրերի ընթացքում կկազմակերպվի ևս երեք չվերթ է, որի արդյունքում մոտ 700 հոգի կվերադառնա Հայաստան»:
Խոսելով մեր հայրենակիցների՝ այլ երկրներից Հայաստան տեղափոխման մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ մի դեպքում Հայաստանն իր վրա է վերցրել ծախսերը. ուղարկել է օդանավ, մյուս դեպքում համագործակցել ենք ԱՄՆ-ի, Վրաստանի գործընկերների հետ, մեկ այլ դեպքում ՌԴ-ի, Ղազախստանի, Իրանի գործընկերների հետ. «Իրավիճակը գնահատվում է: Կազմակերպվել են չարտերային տարբերակները, որտեղ մեր հայրենակիցներին շատ կարևոր օժանդակություն է ցուցաբերվել և ապահովվել նրանց վերադարձը հայրենիք: Այս շրջանում նման ճանապարհով վերադարձած 1886 մեր քաղաքացիներից 1321-ը վերադարձել են Հայաստան՝ իրենց համար անվճար տարբերակով»:
Զոհրաբ Մնացականյանը որոշ վիճակագրություն ներկայացրեց: Նրա փոխանցմամբ՝ մարտի 15-ին Հռոմից Հայաստան է վերադարձել 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից՝ 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից՝ 4 հոգի, մարտի 31-ին Հնդկաստանից՝ 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից վերադարձել է 234 հոգի, ապրիլի 7-ին՝ 226-ը, ապրիլի 10-ին՝ Թել Ավիվից 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից 35 հոգի և այլն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ