ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 21-ի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։
Վահե Ջիլավյան 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն
2018 – 2020 թթ.– Շրջակա միջավայրի նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
2017 –2018թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2016 – 2017թթ. – Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամի փոխտնօրեն, ապա գործադիր տնօրենի ժ/պ
2015 – 2016 թթ.– Հայաստանի Զարգացման Հիմնադրամի սփյուռքի գծով խորհրդատու
2012 – 2014 թթ.– ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2009 – 2012 թթ.– ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
1999 – 2009 թթ.– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ վարչության պետ
2000 –2009 թթ. – ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ
1999թ. – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն
1999 թ. – ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ բաժնի պետ
1998 – 1999 թթ.– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ գլխավոր մասնագետ
Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: