Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, չհասած նախկին «Հայրենիք» կինոթատրոն, բենզալցակայանի դիմաց ավտովթար տեղի ունեցավ: Մեքենաներից մեկից (հեռավորության պատճառով մակնիշը հնարավոր չէր պարզել) սկսեց ծուխ դուրս գալ՝ վտանգելով բենզալցակայանը:
Ահազանգով րոպեներ անց ժամանեց հրշեջ երկու մարտական հաշվարկ եւ շտապ օգնության մեկ մեքենա: Խոշոր հրդեհի վտանգը կանխվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
1. Պսակավարակ, արտակարգ դրութիւն ու աւտոների առատութիւն (տե՛ս հանդիպակաց ուղղութիւնը, որովհետեւ աջ կողմի կուտակումը վթարի պատճառով է):
2. Ինձ թւում է, որ արտակարգ դրութիւնն իմաստ չունի: Դա անարդիւնաւէտ քայլ է, որից միայն տնտեսութիւնն է տուժում: Նոյնն է, թէ ձմռանը վառարանը միացնես ու սենեակի լուսամուտները բացես:
3. Բայց «բոցը» բոլորիւին այլ է՝ ձախ կողմից աւտոները փորձում են շրջադարձ կատարել ու մի բան էլ էդ կողմում խցանում սարքել, թէեւ պարզ երեւում է, որ հրշէջ մեքենաները ճանապարհը փակել են: Աջ կողմիններն էլ իրենց հերթին են փորձում շրջադարձ կատարել:
ՅԳ. Ու էս ծայրաստիճան անկարգապահ ամբոխը պիտի Հայաստան շէնացնի: