Լրահոս
Օրվա լրահոսը

Կան պայմանագրային պարտականություններ. Լավրովը՝ Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորության մասին

Ապրիլ 21,2020 19:07

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ անդրադարձել է Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հնարավորությանը:

«Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան: Բայց երբ գինը դարձավ այն, ինչ այսօր է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ Հայաստանից, Բելառուսից ստացված դիմումների քննարկման ժամանակ  հաշվի առնվում են դաշնակցային հարաբերությունները։ Սակայն, ըստ ամենայնի ճիշտ չէ, հիշել այդ մասին միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ նրան, որը ունեինք դեռ 3-4 տարի առաջ։ Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար 3-4 անգամ ցածր էր շուկայական գնից, դա ընդունվում էր որպես իրողություն, և ոչ մեկ չէր ասում, որ սա քաղաքականություն է»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում: «Եթե խոսքը տնտեսության մասին է, ապա մենք ակնկալում ենք, որ այն դատական գործընթացները, որ սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների,  այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղիների դեմ, կկարգավորվեն՝ առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին։ Ես այս մասին բաց եմ խոսում, ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»»,- հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930