«Պարենային անվտանգության մասին խոսելիս առհասարակ պետք է դիտարկենք նաեւ Հայաստանը, քանի որ մեկ միասնական տնտեսական գոտում ենք: Այս պահին մենք այդքան արտադրանք չունենք, որ ազդենք ՀՀ-ի պարենային անվտանգության վրա, բայց ունենք ներուժ եւ բավականին հողային տարածքներ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ անդրադառնալով Aravot.am-ի հարցադրմանն այն մասին, թե ՀՀ-ի հետ պարենային անվտանգության համատեքստում գործակցության ինչպիսի տեսլական ունեն Արցախում:
Վիլեն Ավետիսյանը նշեց՝ հույս ունեն, որ առաջիկայում իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերի շնորհիվ հիմնական պարենամթերքներով կապահովեն նաեւ ՀՀ-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ