Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքն այսօրվանից մինչև ապրիլի 24-ը ներառյալ փակ կլինի». Էդուարդ Աղաջանյան

Ապրիլ 21,2020 18:22

«Հաշվի առնելով անվտանգային հարցերը՝ որոշում է կայացվել, որ  ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մուտքը փակ է լինելու: Այդ որոշումը նաև պարետատան կողմից համապատասխան ակտով կհաստատվի, և ըստ էության այսօրվանից փաստացի մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու՝ անվտանգային, կազմակերպչական նկատառումներից ելնելով»,- ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները կսկսեն ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը  21.00-ին: Էդուարդ Աղաջանյանը մանրամասնեց. «Ժամը 21.00-ին կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը: Մենք կոչ ենք անելու քաղաքացիներին մարել նաև իրենց բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի հուշահամալիր, կամ բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունը: Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից ՝ «Արի իմ սոխակ» երգի կատարման ներքո»:

Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին քաղաքացիները կարող են իրենց «ներկայությունն ապահովել» հուշահամալիրում: Դրա համար ապրիլի 24-ին՝ ժամը  08.00-ից սկսած քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին՝ Հայաստանից և  0037433191500 հեռախոսահամարին՝ արտասահմանից, իրենց անվամբ հաստատելու հեռակա խորհրդանշական մասնակցությունը: Այդ քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Հարցին՝ ինչպե՞ս են արգելելու քաղաքացիների մուտքը հուշահամալիր, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Համապատասխան ուժային կառույցներն արգելման գործընթացը կազմակերպելու են: Հիշեցնեմ՝ մուտքն այսօրվանից է փակ լինելու: Հաշվի առնելով այն սովորույթը, որ ամեն տարի մարդիկ ֆիզիկապես իրենց հարգանքի տուրքը մատուցում էին ցեղասպանության զոհերի հիշատակին, դա էմոցիոնալ ֆոն ունի, բայց կարծում եմ՝ մեր քաղաքացիներն այս իրավիճակում պետք է գտնվեն սթափ և գիտակցեն իրավիճակի լրջությունն ու այն վտանգները, որոնք կարող էին բխել, եթե այդ միջոցառումը տեղի ունենար այն ձևաչափով, որը եղել է նախկինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930