Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ա ոչ միայն պատիվ է, այլև՝ հսկայական պատասխանատվություն». երդման արարողություն նախագահական նստավայրում

Ապրիլ 21,2020 16:45

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։

«Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,- շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ընդգծել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանը հաջողություններ և երկար տարիների անբասիր աշխատանք է մաղթել նաև մյուս դատավորներին: «Վստահ եմ, որ լավ եք գիտակցում ձեր պաշտոնի ու գործի դերն ու նշանակությունը մեր հասարակության ու մեր Հանրապետության համար: Ամեն մի դատական գործ, ամեն մի դատական քննություն քննություն է նաև ժողովրդի առջև: Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, որ մանավանդ այսօր մեր հասարակության յուրաքանչյուր անդամի ուշադրությունը դատավորի, դատարանի նկատմամբ առանձնահատուկ է: Հետևաբար, սա ոչ միայն պատիվ է, այլև՝ հսկայական պատասխանատվություն: Հուսով եմ, որ ամենաբարձր մակարդակով կիրականացնեք ձեր աշխատանքը»,-նշել է նախագահ Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել