Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի հարցում Մոսկվայում առաջարկված տարբերակներն ակտիվորեն քննարկվում են. Լավրով

Ապրիլ 21,2020 16:03

Լեռնային Ղարաբաղի կարգավորման լուծումները, որոնք առաջարկվել էին անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման ճանապարհին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 15 երկրների լրագրողների մասնակցությամբ կլոր սեղան քննարկմանը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Բանաձևերը, որոնց մասին խոսում եք, հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են ռազմական թեժ գործողությունների ժամանակ: Դրանք ենթադրում էին նախևառաջ ռազմական գործողությունների դադարեցում և անցում կարգավորմանը: Այո՛, դրանցում հաստատվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այդ փաստաթղթերը պարունակում էին նաև ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների անցնելու պահանջ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընթացիկ ճգնաժամային իրավիճակում միջազգային կառույցները կարող են արդարացնել Բաքվի ակնկալիքները:

Լավրովը նաև նշել է, որ մարտական գործողություններից հետո մի շարք բանակցություններ են եղել, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես օրինակ 2001թ. Քի Ուեսթը:

«Այժմ արդեն կայացել են բանակցություններ Բաքու-Երևան ձևաչափով… Ձևաչափը օգտակար է, ձևաչափը լավն է, դրանում է արտացոլված ՄԱԿ ԱԽ՝ պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու պահանջը: Այդ ժամանակից ի վեր բանակցություններ են եղել, ոչ մեկ անգամ, եղել են պայմանավորվածություններ, ինչպես 2001թ. Քի Վեսթը, հետագայում ևս եղել են տարբեր ձևաչափերով պայմանավորվածություններ՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության: Տեղի են ունեցել Բաքու-Երևան ձևաչափով բանակցությունները… Ձևաչափը օգտակար է, ձևաչափը լավն է, դրանում է արտացոլված ՄԱԿ ԱԽ-ի՝ պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու պահանջը:

Կրկնեմ ևս մեկ անգամ. կան Մադրիդյան սկզբունքներ, կա փաստաթուղթ, որը հեղինակել է Ռուսաստանը 2010-2011թթ., այսպես կոչված Կազանի փաստաթուղթը: Կա նաև նախագիծ, որը տարածվեց անցած տարի ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այդ փաստաթղթերը ենթադրում են հակամարտության լուծման առաջխաղացում՝ փուլային տարբերակի մոտեցմամբ: Ենթադրում եմ, որ առաջին փուլում պետք է լուծվի առավել ակտուալ հարցերը, մասնավորապես ԼՂ-ին կից մի շարք շրջանների ազատագրում, ինչպես նաև տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների բացում»,- ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահանջը նախևառաջ պատերազմը դադարեցնելն էր և բանակցություններ սկսելը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930