Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա վիրավորեց լրագրողներին՝ իր գործընկերներին». բլոգեր

Ապրիլ 21,2020 14:27

«Նա վիրավորեց լրագրողներին՝ իր գործընկերներին: Ինչու եմ ասում՝ գործընկերներին, որովհետեւ նա մինչեւ հիմա շարունակում է լրագրությամբ զբաղվել եւ անանուն հոդվածներ տեղադրել «Հայկական ժամանակ»-ում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ նախորդ իշխանությունից փող է  ստացել ԶԼՄ-ների 99%-ը:

Տիգրան Քոչարյանը նշեց. «Ես գիտեմ առնվազն երկու լրատվամիջոց, որոնք իշխանությունից փող չէին ստանում, ստանում էին արտասահմանյան գրանտներ, եւ նրանք հաստատ այդ մեկ տոկոսն են: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանն ու իր լրատվամիջոցը գումար են ստացել իշխանությունից: Ըստ օդում կախված տեղեկությունների՝ «Հայկական ժամանակ»-ի ողջ տպաքանակը երկար ժամանակ գնվում էր՝ անկախ նրանից՝ վաճառք կա՞ր, թե ոչ: Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ նա գումարներ է ստացել պետությունից կամ պետականամերձ կառույցներից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930