Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի նոր տեսակի թեստեր:
Փոխնախարարի ներկայացմամբ, այս աջակցությունն իրականացվում է 6 միլիոն դոլար բյուջե ունեցող օգնության ծրագրով՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, որի շրջանակներում Հայաստան կբերվեն կորոնավիրուսի նոր տիպի 2000 թեստեր. «Դրանք ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված թեստեր են, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ