Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել մեկին, ով ուղիղ եթերում սպառնում է «սամասուդով». Վահան Բաբայան

Ապրիլ 21,2020 13:53

«Որքան էլ մեզ հայհոյեն ու ասեն՝ «խոսում են ծախվածները», ժողովուրդն այսօր լիարժեք պատկերացնում է, որ այս իշխանության հետ հույս կապելու որեւէ առիթ չկա, որովհետեւ թաղի խուժանի լեզվով ելույթ ունեցող երկրի առաջին դեմքը պետք է հասկանա՝ որքան շատ է խոսում այդպես, դա այնքան շատ է անդրադառնում նրա վարկանիշի վրա: Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել մեկին, ով ուղիղ եթերում սպառնում է «սամասուդով»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին՝ հայտարարեց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Ըստ նրա՝ Փաշինյանի տրամաբանությունից ենթադրվում է, որ մարդիկ պետք է շնորհակալ լինեն՝ իրենց «սամասուդի» չենթարկելու համար. «Փա՞ռք տանք, որ կենդանի ենք: Սա ոչ այլ ինչ է, քան գնացող ղեկավարի հուսահատ հայտարարություն: Որեւէ մեկը իրավունք չպետք է ունենա ժողովրդի թեկուզ ընդդիմադիր հատվածի վերաբերյալ նման բաներ ասելու եւ անպատիժ մնալու: Երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է, որեւէ մեկը նրան թույլ չի տվել նման տոնով խոսել նրանց մասին, ովքեր իրեն քննադատում են: Նա սպառնալիքի, վիրավորանքի լեզվով է խոսում նրանց հետ, ովքեր ունեն կարծիք հայտնելու իրավունք»:

Վահան Բաբայանի խոսքով՝ միակ ճիշտ որոշումը կլինի կարանտինի ավարտից հետո վարչապետի հրաժարական տալը եւ ԱԺ նոր ընտրությունների կազմակերպումը. «Եթե իրենք իսկապես վայելում են հեղափոխության վարկանիշը, թող նորից ընտրվեն եւ վայելեն այդ վարկանիշը: Նրանք կեղծ՝ թավշյա օրակարգ են ստեղծել: Այս երկու տարվա արդյունքները հաշվի առնելով՝ իշխանությունն ունակ չէ խնդիրներ լուծել, որոնք առաջիկայում են սպասվում: Ուստի ճիշտ լուծումը կլինի, որ կամ խորհրդարանական ընդդիմությունը անվստահություն հայտնի վարչապետին, կամ անցկացվեն արտահերթ ԱԺ ընտրություններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930