2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության կողմից կատարվել է 635 դիտարկում և տեղազննում, որից 38-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Տեսչական մարմնի աշխատակիցները հաշվետու ժամանակահատվածում մասնակցել են ավարտված շինարարական 477 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 191-ը Երևանում:
Վարչության կողմից տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 257 դրական և 194 բացասական եզրակացություն:
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 53 ինքնակամ կառույցներ՝ ՀՀ ամբողջ տարածքում։
Կարդացեք նաև
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ, այն է՝ մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ:
Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող, ընդհանուր առմամբ 175 դիմում-բողոք և գրություն, որից 81-ը ստացվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, իսկ 94-ը՝ տնտեսավարող սուբյեկտներից և քաղաքացիներից: Գրություններում և դիմումներում նշված հասցեներում կատարվել է մասնագիտական տեղազննություն, ստուգվել է իրականացվող շինարարական աշխատանքների, առկա քաղաքաշինական փաստաթղթերի տրման օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Նշված 175 դիմումներից հիմնավոր եղել է 122-ը, լուծում են ստացել 148-ը:
2020 թվականի առաջին եռամսյակում ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունների, ինչպես նաև կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ խնդրահարույց և առավել կրկնվող քաղաքաշինական ոլորտում հանդիպող խնդիրները հիմնականում վերաբերվում են հետևյալին.
- ՀՀ կառավարության N 596 որոշմամբ հաստատված կարգերի շեղումներով համայնքների ղեկավարների կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության թույլտվությունների տրամադրմանը
- Համայնքների ղեկավարների կողմից նախագծման թույլտվությանը (ճարտարապետահատակագծային առաջադրանքին) հակասող նախագծերի համաձայնեցմանը․
- Կառուցապատողների կողմից նախագծային շեղումներով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 30 արձանագրություն: Նշանակվել է 5.600.000 դրամի չափով վարչական տուգանք, որից գանձվել է 5.190.000 դրամը:
Քաղաքաշինության բնագավառում կայացված 7 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, իսկ 1-ը՝ դատական:
Նշված եռամսյակում խորհրդատվություն է տրամադրվել թվով 237 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 90 դեպքում` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:
Տնտեսավարողների և քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերը վերաբերում են․
- շենք-շինությունների, ինչպես նաև հարակից հողամասերում կառուցվող շենքերի միջև եղած հեռավորություններին՝ հարաչափերին:
- բնակարանների լուսավորության և ինսոլացիոն հաշվարկներին․
- պատուհաններից դեպի հարևանի տարածք տեսանելիության հետ կապված հարցեր
- կառուցապատողների և հարևան շենքերի սեփականատերերի միջև գրավոր համաձայնությունների հետ կապված հարաբերություններին.
- շենք շինությունների նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության հարցերին.
Խորհրդատվական և իրազեկող բնույթի աշխատանքներ են իրականացվել նաև զանգվածային լրատվության միջոցներով։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին