ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ստորագրել ներգաղթյալների մուտքը ժամանակավոր դադարեցնելու մասին հրամանագիր:
Թրամփը Twitter-ում գրել է, որ նման որոշում կայացրել է «անտեսանելի թշնամու հարձակման» պատճառով, ինչպես նաև ելնելով «հրաշալի ամերիկացի քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու» անհրաժեշտությունից:
Թրամփը չի մանրամասնել, թե երբ է ստորագրվելու համապատասխան հրամանագիրը և ինչքան ժամանակով են գործելու սահմանափակումները: Ներկայումս կորոնավիրուսի պատճառով Միացյալ Նահանգներ հնարավոր է մուտք գործել միայն Մեքսիկայի և Կանադայի տարածքով, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության պարագայում: Այս սահմանափակումը գործելու է առնվազն մինչև մայիսի կեսը:
ԱՄՆ մուտքի էական սահմանափակումներ են գործում նաև եվրոպական երկրների և Չինաստանի քաղաքացիների համար, բայց Միացյալ Նահանգներ կարող են ժամանել մուտքի ժամանակավոր աշխատանքային այցագրեր ունեցող անձինք, ուսանողները և գործարարները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
In light of the attack from the Invisible Enemy, as well as the need to protect the jobs of our GREAT American Citizens, I will be signing an Executive Order to temporarily suspend immigration into the United States!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 21, 2020