Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտում շփվելիս փակում բերանը

Ապրիլ 21,2020 11:47

Ամեն անգամ, երբ հեռուստախցիկները խոշոր պլանով «որսում» են իրար հետ խոսող ֆուտբոլիստներին եւ մարզիչներին, տեսնում ենք, որ նրանք ծածկում են բերանը ձեռքով, արմունկով, ձեռնոցով կամ այդ պահին հասանելի միջոցներով: Նրանց, ովքեր մեր ժամանակներում չեն պահպանում չգրված այս կանոնը, «պատիժ է սպասվում»:

Իսպանական կլասսիկոյի հանդիպումից հետո «Բարսելոնայի» մարզիչներից մեկը ստիպված էր ներողություն խնդրել ակումբի ղեկավարությունից, խաղացողներից ու երկրպագուներից: Եվ պատճառը «Ռեալին» պարտվելը չէր: Խնդիրն առաջացել էր հեռուստաշոուներից մեկի ժամանակ: Հեռուստաալիքը մի սյուժե էր պատրաստել «Ռեալի» հետ այդ խաղի ժամանակ մարզչի վարքագծի մասին՝ հրավիրելով մարդու շուրթերի շարժումները կարդացող մասնագետի: Վերջինը բազմաթիվ անպարկեշտ արտահայտություններ էր արձանագրել մրցակից թիմի խաղացողների հասցեին:

https://www.youtube.com/watch?v=Kp1J3mFSUjU

Սակայն սա հարցի ընդամենը մի փոքր կողմն է: Այլ է զուտ ֆուտբոլային անդրկուլիսյան իրականությունը, երբ հաղթանակի համար թույլատրելի են բոլոր միջոցները:

2019-ի հունվարին բացահայտվեց, որ Մարսելո Բյելսան մարդիկ էր ուղարկում Անգլիայի առաջնությունում մրցակիցների մարզումները լրտեսելու նպատակով: Սա իրեն «արդարացնող» միջոց է, բայց ոչ բոլոր մարզիչները կգնան այդ քայլին:

Կա ավելի արդյունավետ տարբերակ. վարձել խոսակցությունը շուրթերի շարժումներով կարդալու մասնագետի, նստեցնել տրիբունայում եւ ձեռքը հեռադիտակ տալ: Եվ նա առանց դժվարության «իր թիմի» մարզչական շտաբին կթարգմանի մրցակից բանակի բոլոր ծրագրերը:

Նման պայմաններում բերանը ծածկելը աշխատում է, սակայն ոչ ամբողջովին, քանի որ խաղադաշտի եզրին դրված միկրոֆոնները կարողանում են ձայնը որսալ հեռվից:

Գաղտնալսումից ու գաղտնատեսագրումից խուսափելու ամենաարդյունավետ միջոց, թերեւս, այն է, երբ մարզիչը խորհուրդները խաղացողին փոխանցում է երկտողով, իսկ ֆուտբոլիստն էլ կարդալուց հետո այն կուլ է տալիս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930