Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Վահագնի թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գոհար Հարությունյանը և հայտնել, որ իր տնից իրեր են գողացել։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ բնակարանից գողացել են Գ. Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին և, որ գողությունը կատարել է նշված տան մաքրուհի՝ 47-ամյա Իրինա Դոլգովան։
Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մաքրուհուն, ինչպես նաև գողոնը։ Գ. Հարությունյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկբնաղբյուր կայքում: