Լրահոս
Օրվա լրահոսը

Գներն ավելի ցածր են, քան փետրվարին. Երևանում շարունակվում է ալյուրի, կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան. ՏՄՊՊՀ

Ապրիլ 21,2020 10:48

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է  կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան:  Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ  180,  բուսական յուղինը՝ 45 դրամով:

Հատկանշական է, որ նշված  ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն  այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի  գինը:

Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930