Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որն այս տարի աճել է 3.72%-ով. «Ժողովուրդ»

Ապրիլ 21,2020 10:25

Հայաստանի համախառն պետական պարտքը՝ դրամով արտահայտած, 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 650 մլրդ դրամ, իսկ, ահա, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 3 տրլն 513 մլրդ դրամ: Իսկ, ահա, 2019 թվականի մարտի 31-ին պետական պարտքը կազմում էր 3 տրլն 372 մլրդ դրամ։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 3 տրլն 276 մլրդ դրամ, իսկ, ահա, մարտի 31-ին կազմում է 3 տրլն 400 մլրդ դրամ։

ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 8.24%-ով եւ 10.42%-ով։ ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.72%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 9.42%-ով եւ 12.86%-ով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930