Եթե նախկինում թալանի, կոռուպցիայի, հակահեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները հանրային որոշակի շերտի ականջն էին շոյում, այսօր դրանք ոչ միայն ոչինչ չասող բառեր են, այլև միայն հարցեր են առաջացնում։ Քաղաքացին իրավացիորեն պնդում է, որ «մուրճն» էլ, «մանգաղն» էլ Փաշինյանի ձեռքում են, ողջ օրենսդրական դաշտն էլ սեփական քիմքին հաճո փոխում ու վերաձևում են, էլ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, որ կարողանա կառավարել։ Հնարավոր չէ անընդհատ թիրախներ գտնել ու անհաջող կառավարման մեղքը նրանց վրա բարդել։
«Եկել է պետական ապարատը Սերժի մնացորդներից մաքրելու ժամանակը»,- նախօրեին կրկին հայտարարեց Փաշինյանը։ Հայտնի անեկդոտի հանգով՝ այս մարդն ուրիշ հերոսի անուն չգիտի՞։ Ինչքան ժամանակ պետք է Սերժն ու իր «մնացորդները» քեզ համար հերոս լինեն։ Իշխանափոխություն արեցիր` Սերժ Սարգսյանին ու «մնացորդներին» դարձնելով ազգի թշնամիներ, իշխանափոխությունն ավարտվեց, ամեն ամիս մի քանի անգամ էլի այդ «հերոսները» դառնում են մեղավոր չհաջողված այս կամ այն քայլի համար։ Տպավորություն է, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ օրում կտապալվի, նրա իշխանության ամենաամուր հենասյունը Սերժ Սարգսյանն է։
Միշտ կա նա, ում վրա կարելի է բարդել չհաջողված կառավարման մեղքը։ Անգամ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում սեփական թիմակիցները նրան այսքան չէին «հերոսացնում», ամեն հարցում այսքան մեծ ուժի գործոն չէին դարձնում, ինչն ամեն վայրկյան անում է Նիկոլ Փաշինյանը։
Ավելին` Սերժ Սարգսյանի գովազդով ոչ ոք այնքան չի զբաղվել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Իսկ քաղաքականությունում, ինչպես հայտնի է, սև PR-ն էլ PR է։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում