Ուղիղ 5 տարի առաջ՝ ապրիլի 20-ին ձերբակալվեց լրագրող Արմենակ /Արմեն/ Դավթյանը։ 5 տարի է՝ նա անազատության մեջ է։ Մեր գործընկերը կալանավայրում ստեղծագործում է եւ ինչպես ինքն է գրել դեռեւս անավարտ գրքի նախաբանում՝ երբեք չի մոռանա գարնանային, բայց ձյունախառը անձրեւոտ օրը։ Արմեն Դավթյանը պարբերաբար հոդվածներ է ուղարկում մեր կայքին, մասնակցել է լրագրողական մրցույթների, անգամ արժանացել մրցանակների։
Տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին լրանում է նրա ազատազրկման ժամկետը եւ լրագրողը կլինի ազատության մեջ է, չնայած Արմեն Դավթյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակն է։ Մեր գործընկերոջը ժամ առաջ ազատություն ենք մաղթում եւ ներկայացնում կալանավայրից նրա լուսանկարները։ Դրանք մեզ են ուղարկել քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանը, «Հետք»-ի մեր գործընկերները, Arlur-կայքի խմբագիր Լուսինե Ղազարյանը, Հանրային լրագրության ակումբը, ինչպես նաեւ լուսանկարներ կան Ռուզան Մինասյանի եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արխիվից։