Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Շուտով նախկին իշխանությունները փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն ԶԼՄ-ներին»

Ապրիլ 20,2020 21:45

Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին թիրախավորեց լրատվամիջոցներին՝ նրանց դասակարգելով հետհեղափոխական շրջանում հիասթափվածների խմբերում:

«Լրատվամիջոցներ ըստ էության զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից: Իմ նախորդ եթերի ընթացքում արդեն ասել եմ, որ լրատվական դաշտի մի մեծ մասը, եւ էդտեղ ոչ մի գաղտնիք չկա, վերահսկվել է նախկին իշխանության կողմից եւ փող է ստացել, իսկ հիմա չի վերահսկվում եւ փող էլ չի ստանում:

Ընդ որում ես ուզում եմ նկատել, որ երեկվա իմ ասածից հետո արձագանքներ կան, թե «Հայկական ժամանակ» թերթը եւ այլն, եւ այլն… Կարծում եմ, որ շատ լավ առիթ է, որպեսզի «Հայկական ժամանակ» թերթը հանդես գա հաշվետվությամբ իր հիմնադրման կամ վերահիմնադրման օրից: Ես հիմա էդքան վստահ չեմ, թող հաշվետվությունները լինեն նոր, բայց կարծում եմ, որ Երրորդ հանրապետության մեծ հարկ վճարող օրաթերթն է եղել «Հայկական ժամանակը: Համենայն դեպս էն ժամանակաշրջանում, որ ես ներգրաված եմ եղել եւ տեղեկատվություն ունեմ, հետո, թե ոնց է եղել, էդ թվերից կպարզվի»,-ասաց վարչապետը:

Ապա` հավելեց. «Ակնհայտ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա տասը տարվա համար պլանավորված է եղել եւ դա փլուզվել է: Այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին եւ չի էլ վճարում: Չնայած իմ վարչապետ դառնալու առաջին օրվանից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե ինչ պետք է անենք, ինչ կառուցակարգեր ստեղծենք, որպեսզի լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ լինեն: Կարծում եմ լրատվամիջոցների մի զգալի մասը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի, որովհետեւ այնտեղ էլ եղել է առնվազն միջնաժամկետ պլաններ եւ երկարաժամկետ գործած համակարգեր, որոնք փլուզվել են:

Իմիջայլոց ակնհայտորեն լրատվամիջոցների մի մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ բոլորը հասկանում են, որ այդ իրավիճակը երկար չի տեւելու, որովհետեւ շուտով այդ նախկին իշխանության ներկայացուցիչները ուղղակի փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն: Հետեւաբար ի՞նչ է լինելու այդ լրատվամիջոցների հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930