Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որն ամբողջությամբ տեղի կունենա առցանց:
Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիլմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:
Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:
Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի:
Կարդացեք նաև
Ծրագրի մեկնարկի մասին մանրամասները՝ դեսպանի ուղերձում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն