Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ:
«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:
Կարդացեք նաև
Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար»: