Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանը պարտավոր է սոցիալական հեռավորության պահանջները խախտող քաղաքացիներին տարանջատել». Հայկ Մհրյան

Ապրիլ 20,2020 18:30

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, վերջին օրերին Երեւանում քաղաքացիների տեղաշարժի զգալի աճը , իսկ դրան զուգահեռ նվազել է ոստիկանների արդյունավետ վերահսկողությունը, փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհում Հայաստանում նույնպես ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ կորոնավիրուսի նման համաճարակ կարող է լինել: Այս պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը եւ ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթները եւ խնդիրները կատարելուց, այժմ նաեւ հսկայածավալ աշխատանք է կատարում՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ: Երկրորդ. այո, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է եւ դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշումով որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացել է: Բնականաբար, մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի եւ աշխատանքից՝ տուն: Ոստիկանությունը փորձում է կատարել իր հիմնական եւ կորոնավիրուսի հետ կապված խնդիրները»:

Արտակարգ դրությամբ աշխատող ոստիկանները հավելավճար ստանալո՞ւ են, թե՞ ոչ հարցին փոխոստիկանապետը պատասխանեց, որ ոստիկանության ծառայողները մարտ ամսվա համար հավելավճար ստացել են:

Լրագրողները փոխոստիկանապետից հետաքրքրվեցին, թե վարակի տարածումը կանխարգելելու համար արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի մարդկանց տեղաշարժի նկատմամբ ավելի խիստ սահմանափակում կիրառել եւ միայն հատուկ անցագրով դուրս գալու թույլտվություն մտցնել, ինչին Հայկ Մհրյանը պատասխանեց. «Սահմանափակումների ձեւը, բովանդակությունը որոշում է ՀՀ պարետը»:

Անդրադառնալով մարդկային կուտակումները ցրելու ոստիկանության լիազորություններին, Հայկ Մհրյանը նշեց, որ ոստիկանները ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են սոցիալական հեռավորության պահանջները խախտած քաղաքացիներին տարանջատել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930