Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց օպերատիվ տվյալներ:
«Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու եւ բնակության վայրի, վերջիններիս շփումները եւ տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ: Արտակարգ ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 10 հազար 378 արձանագրություն: Ինքնամեկուսացման կանոնները խախտելու եւ ինքնամեկուսացվածների հետ աշխատանքները կանոնակարգելու կապակցությամբ ոստիկանությունում ստացվել է 483 հաղորդում: Ոստիկանության 9249 ծառայողների ուժերով մարտ-ապրիլ ամիսներին կենսաթոշակ եւ նպաստ բաժանելու նպատակով կազմակերպվել է փոստատարների ուղեկցում վերջինների բնակության հասցեներ:
Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավված է կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման եւ բուժման գործընթացում, գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: Ապրիլի 20-ի դրությամբ հոսպիտալում բուժման մեջ է գտնվում 106 վարակակիր:
Ոստիկանության ծառայողների վարակման դեպքերի մասին: Ինքնամեկուսացված եղել է 124, մեկուսացված՝ 30, բացասական թեստավորում անցել է 20, ախտորոշված եղել է 10 ոստիկան, որից 5-ը առողջացած է»,- հայտարարեց պարոն Մհրյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ