Լրահոս
Օրվա լրահոսը

2654 ախտահանում՝ 5 օրում. ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել

Ապրիլ 20,2020 17:36

ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։

Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։

Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։

Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։

Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ տարածքներ։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930