Լրահոս
Օրվա լրահոսը

Կարանտինի ընթացքում ոստիկանությունը հսկողություն է սահմանել սգո 1606 արարողության ընթացքում եւ դրսից եկած 28 փակ դագաղների հուղարկավորության կարգի նկատմամբ

Ապրիլ 20,2020 17:23

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք համակարգը կատարել է կարանտինի ընթացքում:

«ԻԻՀ-ից  Հայաստան մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը այս ժամանակահատվածում 1271-ն է, որը իրացվել է 1197 կարգախմբերի կողմից: ՃՈ ծառայության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում 136 կարգախմբերի միջոցով իրականացվել են 106 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ: ՃՈ կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստան եւ մեկուսացման վայրեր:

Դեպի Արցախի Հանրապետություն եղել է տրանսպորտային միջոցների մեկնման 2946 թույլտվություն եւ 603 արգելք: Սահմանափակվել է տնտեսական գործունեություն ծավալող օբյեկտների գործունեությունը, որի արդյունքում ոստիկանության կողմից տնտեսական գործունեություն ծավալող 2195 սուբյեկտներին բաժանվել են իրազեկումներ, 2065 օբյեկտների գործունեությունը դադարեցվել է: 82 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

ՀՀ մարզերի ու Երեւանի վարչական շրջանների միջեւ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով ապրիլի 1-ից նշանակված են անցակետեր, գործում են 67 հատուկ անցակետեր, որոնցում յուրաքանչյուր օր ծառայություն են իրականացնում տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ՃՈ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության ծառայողները:

Շիրակի մարզի Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում ապրիլի 19-ից 25-ը նշանակվել են չորս հատուկ անցակետեր, որոնք պետք է սահմանափակեն քաղաքացիների եւ տրասնպորտային միջոցների մուտք ու ելքը՝ կապված պարետի որոշման հետ:

Ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել միաժամանակյա 20-ից ավելի անձանց ներկայությունը բացառելու եւ սանիտարահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով ՀՀ տարածքում անցկացված 1606 հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների ընթացքում, հսկողություն է սահմանվել արտերկրից ստացված 18 փակ դագաղների հուղարկավորության կարգի նկատմամբ եւ 10 այլ միջոցառումների ընթացքում»,-ասաց փոխոստիկանապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930