Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է, բայց վստահ եմ, որ գիտությունը կգտնի լուծումը, և համատեղ կհաղթահարենք այս անտեսանելի թշնամուն:
Մենք չենք կարող ընտրել, թե երբ են դժվարությունները գալիս, բայց կարող ենք ընտել ինչպես պատասխանել դրանց ճգնաժամի ժամանակ»,-նշված է Կանադայի գեներալ-նահանգապետի ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ծնողներս (Մալաթիա-Սեբաստիայում են ապրում) ասում են, որ մարդիկ ոչ միայն դրսերում գարնանային եղանակն են վայելում, այլեւ բակերում արդէն «պաշտօնապէս» բացել են խորոված անելու շրջանը:
Իսկ կանադացի նահանգապետ Ժիւլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խօսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին:
ՅԳ. Աշխարհ կանգնի՛ր, իջնող կայ: