Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խայտառակ վիճակ բանկերի մոտ

Ապրիլ 20,2020 15:44

Այն բանկերը, որոնք սպասարկում են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերը եւ քաղաքացիներին տրամադրում են կառավարության աջակցության գումարները, այս օրերին խայտառակ վիճակում են:

Այս պահին, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցի վրա տեղակայված մի շարք բանկերի մոտ ահռելի՝ 70-80 հոգանոց հերթեր են: Մարդիկ գալիս են, հերթագրվում են, ողջ օրը սպասում ու հերթն այդպես էլ չի հասնում: Հաջորդ օրը նորից են ստիպված գալ, նույն գործընթացն անցնել, որովհետեւ նախորդ օրվա հերթագրումը չեղյալ է համարվում:

Ուշագրավ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի այս օրերին չի գործում առցանց հերթագրման համակարգը: Մարդիկ առցանց հերթագրվում են հստակ ժամի, որ կուտակումներ չլինեն, չգնան սպասեն ու կյանքը, առողջությունը վտանգի ենթարկեն, գնում, hասնում են բանկ ու պարզվում է՝ դա հաշվի չեն առնում, ինչը դառնում է վիճաբանության թեմա:

Տեսանյութն արվել է Րաֆֆու փողոցի վրա տեղակայված «Հայբիզնեսբանկի» մոտ, թեեւ խնդիրը վերաբերում է նաեւ այլ բանկերին: Կանայք անգամ շյուղերով, թելերով գալիս են բանկ՝ բլուզ են սկսում գործել, մինչեւ հերթը հասնի:

Ի դեպ, այս օրերին նաեւ բանկային առցանց փոխանցումների ժամանակ են տեխնիկական բազմաթիվ խնդիրներ առաջանում: Գումար ես փոխանցում որեւէ հաշվեհամարի, գրվում է՝ ներքին սխալ, ստիպված նորից ես գործարք անում ու ավելի ուշ պարզվում է, որ գումարը մի քանի անգամ է փոխանցվել, հաշվից ամեն անգամ գումար է հանվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930