Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի 62-ամյա բնակիչ, որի սիրտը օրեր առաջ ստենդավորել էր և որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Այս տեղեկությունն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը՝ նշելով, որ տղամարդը բիզնեսմեն էր՝ առույգ, աշխույժ։ Նա ավտոպահեստամասերի խանութ ուներ, զբաղվում էր պարարտանյութերի վաճառքով։
Հիշեցնենք, որ սա երրորդ մահվան դեպքն է Անիի տարածաշրջանում, մինչ այդ մահացել էին Մարալիկի ևս երկու բնակիչներ՝ 68 և 90-ամյա տղամարդիկ։
Նշենք նաև, որ Մարալիկի առողջության կենտրոնի 19 բուժաշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր բժշկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Պարետի որոշմամբ, ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ից մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը արգելվել է Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Անի համայնքապետարանի ՖԲ էջի