Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ներկայումս բուժում է ստանում, վիճակը լավ է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա մոտ ջերմություն և այդ վիրուսին բնութագրվող լուրջ ախտանշաններ չեն եղել»,-ասաց նա։
Դատախազի հետ կոնտակտ ունեցող անձանց շրջանակը պարզվել է։ «Ընտանիքի անդամները մեկուսացվել են։ Այն գործընկերները, որոնք իր հետ շփում են ունեցել, ինքնամեկուսացվել են»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Մեր հարցին, թե ո՞ր օրն է դատախազի մոտ վիրուս ախտորոշվել, դատախազության հանրային կապերի բաժնի պետն ասաց, որ անցյալ շաբաթ է հայտնաբերվել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: