Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող բարի լինի պարզաբանի՝ իր թերթը մտե՞լ է իշխանությունից գումար ստացածների մեջ». «Yerevan.Today»-ի խմբագիր

Ապրիլ 20,2020 14:34

«Վարչապետի այդ հայտարարությունն ինձ համար անակնկալ էր, որովհետեւ եթե նա գիտի փաստեր ու կոնկրետ անուններ, պարտավոր է հնչեցնել: Եթե չգիտի փաստ, չգիտի, թե որ լրատվամիջոցներն են եւ որ լրագրողները, ապա նման կարծիք հնչեցնելը, կարծում եմ, հարիր չէ պետության ղեկավարին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում կատարած բնորոշմանը, թե լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, ասաց «Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նշեց. «Մյուս կողմից, օդում կախված տեղեկություններ կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր թերթը պահելու համար գումարներ ստացել նախկին իշխանություններից: Հիմա, երբ ինքն ասում է, որ ԶԼՄ-ների 99%-ը փող է ստացել նախկին իշխանությունից, չեմ կարծում, որ այն մեկ տոկոսն իրեն նկատի ունի: Այդ 99%-ի մեջ հենց ինքն է մտնում: Թող բարի լինի պարզաբանի՝ արդյոք իր թերթը մտնո՞ւմ է այդ իշխանությունից գումար ստացածների մեջ, մանավանդ, որ այդ մասին օդում կախված տեղեկություններ կան»:

Սեւակ Հակոբյանը հավելեց. «Կարծում եմ՝ մարդն ինքն ինչ-որ բան ակնկալած եւ ստացած պետք է լինի, որ դա հիմա բոլորի վրա վերագրի ու ասի…նման հայտարարությունները պարզապես հարիր չեն պետության ղեկավարին: Նա առհասարակ պետք է իր բառապաշարը փոխի, այլապես թող անուններ տա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Երբեմն նման անիմաստ հարցումները կը ծառայեն միայն որոմ սերմանելու հասարակութեան մէջ։
    Այս պարոնը տեղեակ ՞ է արդեօք որ Փաշինեանը թերթի խմբագիր չէ այլ
    Հայաստանի Հանրապետութեան ընտրեալ Վարչապետ ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930