Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը պարզաբանում է, թե ինչու Նիկոլ Փաշինյանին չեն կանչելու քննիչ հանձնաժողով ու ինչու պետք է Յուրի Խաչատուրովն իր մեջ ուժ գտնի ու գա

Ապրիլ 20,2020 13:13

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ չե՞ք պատրաստվում հանձնաժողով կանչել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հասկանալու, թե ՌԴ-ի դերակատարությունը որն էր այդ պատերազմում:

Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ հանձնաժողովի քննարկումների արդյունքում մենք չենք տեսել, որ պետք է կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միայն այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ չի եղել իշխանության կրող: Եթե նա որեւէ տեսակետ է հայտնել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաեւ շատ քաղաքական գործիչներ»: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հնչեցրած տեսակետներն ուսումնասիրում են ու եթե կարիք է լինում ճշտելու, դա անում են այն մարմիններից, որոնք իրավասու են եղել, դա ՊԲ-ն է, ՊՆ-ն է:

Լրագրողները նաեւ հարցրեցին՝ դուք ասացիք, որ հետախուզության հետ կապված խնդիրներ են եղել, պատրաստվո՞ւմ եք նորից կանչել Արշակ Կարապետյանին, որը ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության պետ: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե հանձնաժողովը դրա կարիքը գտնի, կկանչի, որովհետեւ ինքներդ էլ հասկանում եք, որ Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում նորից կարծիքներ կարող են լինել, որ այն զինվորականները, որոնք եղել են, նորից կարող է հարցերի պատասխանեն»:

Այդ առումով Քոչարյանը կարեւոր համարեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի գալը. «Սերժ Սարգսյանը համոզվեց, որ հանձնաժողովում քաղաքական դրդապատճառներով որեւէ հարց չի տրվել, տրվել են միայն պրոֆեսիոնալ, ճիշտ հարցադրումներ, որոնց իրավասու է պատասխանել այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը: Մեր աշխատանքը շատ ավելի լիարժեք կլինի, եթե համար մեկ զինվորականն իր մեջ ուժ գտնի գա հանձնաժողով: Եթե ինքը իր մեջ ուժ է գտել եւ գնացել է ինչ-որ ֆիլմում տեսակետներ է ասել, իսկ այդ ֆիլմը իրավական առումով որեւէ արժեք չի ներկայացնում, եթե կարողացել է ֆիլմում նկարագրել իրողություններ, պետք է կարողանա նաեւ սահմանադրության պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել: Եվ թեկուզ այդ նույն բաները գա հանձնաժողովում ասի եւ պատրաստ լինի լսել հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալ հարցադրումները, որը տեսավ նաեւ այն ժամանակվա իր հրամանատար Սերժ Սարգսյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930