Սույն թվականի ապրիլի 20-ին ժամը 00։30-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի «Սվքարե» կոչվող տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 1961թ ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական վարչության պետի տեղակալի գլխավորությամբ քննչական խումբը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ