Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մակունցի արձագանքը՝ Հ1-ի, կադրերի արտահոսքի ու վարչապետի մամլո խոսնակի պատասխանատվության մասին

Ապրիլ 20,2020 12:45

Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից առաջ նկարահանված կադրերի արտահոսքի եւ դրան հաջորդած պարզաբանումների մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեցին «Իմ քայլի» պատգամավորներին:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Իմ քայլը խմբակցության համար այն, ինչ տեղի է ունեցել, իհարկե, անընդունելի է, եւ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետեւանքներ: Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիոնալիզմի տիրույթից, կամ անփութության տիրույթից, կամ դիտավորության նույնիսկ մեկնաբանություններ հնչեն: Մեզ համար սա տեղեկատվական անվտանգության խնդիր է, այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել, օրինակ, արտահայտություն կամ նախադասություն գործընկերների, աշխատակազմի հետ շփվելիս, որոնք ոչինչ չեն ասում ներկա գտնվողների համար, բայց դա լիներ լրջագույն խնդիր զուտ անվտանգության տեսանկյունից: Մենք առաջին հերթին դա դիտարկում ենք այդ առումով ու ասում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետեւանքներ: Այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի համար՝ նրանք նույնպես պետք է կրեն պատասխանատվություն: Եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌՀ-ին հրավիրել խմբակցություն ու ոչ միայն պահանջել, հորդորել, որպեսզի հետայսու նման դեպքերը բացառվեն, այլեւ զբաղվեն նաեւ պատասխանատվության առումով»:

Members of ‘My Step’ faction Lilit Makunts, Andranik Kocharyan and Artak Manukyan hold parliamentary briefings at the RA NA

Անդրանիկ Քոչարյանը գտնում է, որ այստեղ ոչ պրոֆեսիոնալիզմի խնդիր կա. «Բայց ամեն ինչից զատ՝ հստակ կառավարության լրատվական կառույցի ղեկավարը երեկ տարածեց հաղորդագրություն եւ պահանջվեց, որ հիմնավոր բացատրություն տրվի, թե ինչպես է դա եղել: Հիմնավոր բացատրության մեջ պետք է ներառված լինի եւ անվտանգության խնդիրը, որովհետեւ 15 րոպե շուտ այն գործընթացը, որը տեղի է ունենում վարչապետի եւ կապուղու հետ կապված՝ պետք է ունենա բացատրություն եւ հետեւանք»:

Լրագրողների դիտարկմանը, որ ազդանշանին պետք է հետեւեր նաեւ վարչապետի մամուլի խոսնակը, ուստի մեղավորությունը 50 տոկոսով նաեւ իրենն է՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հնչում են տեսակետներ, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն այդ առումով եւ առաջինը հենց նա պետք է պարզաբանումներ տա: Ես այդ կարծիքը չեմ կիսում, վարչապետի մամլո խոսնակն ունի հստակ պատասխանատվությունների ցանկ, որի մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը: Եվ տեխնիկական նրբությունների մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, խումբը, որը դա իրականացնում է: Յուրաքանչյուր հաստիք, յուրաքանչյուր պաշտոնյա ունի պատասխանատվության իր եզրերը, եւ յուրաքանչյուրը հենց այդ գծով է պատասխանատու: Կարող ենք անել ավելին, քան մեր պարտականությունների շրջանակներում է, կարող է, բայց պարտավորված չէ: Եթե անգամ REC է ասվել, բայց տեղի են ունեցել ինչ-որ բաներ մտածելու, որ միգուցե դիմացինդ չի լսել այդ մասին, ապա կարող էին նորից զգուշացնել, ինչը չի արվել, որը լրացուցիչ մեկնաբանությունների տեղիք է տալիս ու դա անհետեւանք չի մնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930