Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տալ եթերից առաջ երկրի առաջին դեմքի նախապատրաստական փուլը, անընդունելի է՝ լինի դա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, թե սաբոտաժ». Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 20,2020 12:09

Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից առաջ նկարահանված կադրերի արտահոսքի եւ դրան հաջորդած պարզաբանումների մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեցին ԲՀԿ պատգամավորներին:

Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է ուղղեք նախ Հանրային հեռուստաընկերությանը եւ վարչապետի մամուլի ծառայությանը, թե ո՞նց է եղել, որ այն հետ հաշվարկը, որ պետք է լիներ կառավարության շենքի կամ իր լուսանկարի ռեժիմով՝ նոր մի քանի վայրկյան առաջ բացվեր, ո՞նց է ստացվել, որ այդ 20 րոպեն ինքն իրեն գնացել է: Պետք է հասկանանք, թե որ մարմինն ինչ-որ բան այն չի արել: Բայց ոչ էլ ես կարծում եմ, որ դրանից պետք է մեծ բան սարքել»:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց. «Տեղի է ունեցել իսկապես անընդունելի բան: Հիմա դա եղել է դիտավորություն, թե դա եղել է ոչ պրոֆեսիոնալիզմի եւ դիլետանտիզմի արդյունք, սիգնալը կրակել են հեռուստաընկերություններին ավելի շուտ, դա չի փոխում տեղի ունեցածի գնահատականը: Ինձ համար դա բացարձակապես անընդունելի է: Տալ եթերից առաջ նախապատրաստական փուլը երկրի առաջին դեմքի, երկու դեպքում էլ անընդունելի է՝ լինի դա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, թե սաբոտաժ: Ես երկու վարկածներից որեւէ մեկը բացառել չեմ կարող, մի բան կարող եմ ասել՝ ինչի արդյունքում էլ դա եղած լինի, անպայմանորեն պետք է կրեն պատասխանատվություն՝ այդ թվում վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետեւ նրանք պետք է ամենայն պատասխանատվությամբ հսկեին ամբողջ գործընթացը»:

Մելքումյանն էլ ասաց, որ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ պետական կառավարման համակարգում կա կառավարման որակի խնդիր. «Շատ դեպքերում միջինից ցածր է, էլ ո՞նց ասենք»:

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետն այս առնչությամբ ասաց, որ պետական համակարգում թավիշը չարաշահել են ու հիմա պետք է դուրս շպրտվեն պետական համակարգից: Ուստի լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունեն ԲՀԿ-ականներն այս մասին: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի ձեւակերպում է, թե ի՞նչ է նշանակում թավիշը չարաշահել են: Նա ասաց, որ պետք է կարեւոր չլինի՝ թավշյա՞ պաշտոնյա են, թե՞ ոչ թավշյա, ելակետը պետք է լինի այն՝ դուք պրոֆեսիոնա՞լ եք, թե՞ ոչ պրոֆեսիոնալ, որովհետեւ թավշյա այնքան պրոֆեսիոնալներ կան, ինչի արդյունքում էլ տեսնում ենք արտահոսքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930