Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասի բնության հիմնադրամը 285 000 եվրո է հատկացրել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին

Ապրիլ 20,2020 12:02

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում  հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:

Կովկասի բնության հիմնադրամի կողմից  /CNF/  իրականացվել են 2020 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող  բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285 հազար եվրո գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:

Նշված գումարից  103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93  հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ հատկացված գումարներով  պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն  անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:

CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Կովկասի բնության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930