Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում վարչապետին՝ հրապարակել այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել. «Մեդիա պաշտպան»

Ապրիլ 20,2020 11:44

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով անդրադառնալով քաղաքական մի շարք հարցերի, խոսեց նաև լրագրողների մասին. «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ, որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։ Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետը անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար։

Կրկին հիմք է դրվում լրատվականները յուրայինների ու ոչ յուրայինների, սպիտակի ու սևի բաժանման քաղաքականության շարունակության համար։ Կոչ ենք անում նախահարձակ չլինել լրատվականների վրա և կանխակալ և ուղղորդված մոտեցում չցուցաբերել այս կամ այն լրատվականի նկատմամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930