Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն որեւէ հայտարարություն չարեց Արցախի նախագահի ընտրությունից հետո, ինչո՞վ է դա պայմանավորված, պատասխանեց. «Մամուլում էլ հանդիպեցի այդպիսի գնահատականների: Ընդհանրապես ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ: Իսկ դուք ի՞նչ գիտեք, կամ որտեղի՞ց գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ԱՀ նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը եւ Արայիկ Հարությունյանը ունեցել են զրույց եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է Արցախի հանրապետության նորընտիր նախագահին:
Ինչպես Գագիկ Ծառուկյանը ունեցել է ԱՀ-ի հետ սերտ հարաբերություններ, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, մենք, որպես պատգամավորներ, միջազգային կառույցներում աշխատելու մեր օրակարգում մշտապես առաջնահերթություն ունեցել ենք Արցախի խնդիրը, այդպես էլ շարունակվելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ