«Հակակոռուպցիոն գործերով կոնկրետ գործեր են ի հայտ գալիս, եւ նրանք հիստերիկ նոպայի մեջ են: Չեմ ուզում մանրամասներ ասել, բայց այս ամենը համարում եմ հիստերիկ նոպա: Այո, նրանք իշխանության ներսում էլ դեռ լիքը մարդ ունեն, իրավապահ համակարգում էլ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին եւ դժգոհություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունեն, որովհետեւ մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու, եւ բոլորին ժամանակ ենք տվել, բայց հիմա ժամանակը սպառվել է»,-հավելեց նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1411730292346414/?__xts__[0]=68.ARAt2izCiHrL8vVeV9Z62Y4pcXWVOAY22-Sub0ewi6qcZN1sCNmRBjIReCTjE5ov1fqqqgHOIDt7fmUWBpqf1TDOKqRy3Rlvo5aiIh0-Xwiu2K-9BcnHH1OdI_V-HtS2Lydax8TZlXPvqHuv63LBj1tN7JO6OQSv0BN7_zdJIPZuRVpVExcQEiLl0EuVuAhPHQIK0GcIj4rWYvPOFt_5c01WiR0aMJ2u1DmP1hCAd6ax4eov8SXopZxBtWwrr_eUSCqBNFFIGhppFBgXIxKDQ8Ml6rE73wJ2WOlaGW0CwrQfJ-7wJypsfW46fIInd_UjZPHXq2tRN9LuH-RTUPCDUw_Zf1TmCrVBxg421Q&__tn__=-R
Փաշինյանի խոսքով. «Վենդետաներ եւ կադրային ջարդեր էլի չեն լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել: Երկու տարի շանս ունեցել են, եւ մեզ որեւէ մեկը չի կարող մեղադրել: Այդ շանսը բոլորն են ունեցել, չեն օգտագործել՝ մեղքն իրենց վիզը: Որեւէ մեկը չմտածի, թե ճգնաժամով պայմանավորված՝ մենք մեր որեւէ նպատակից հետ ենք կանգնելու: Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ