Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Չկա կիսելու գործընթաց, ոչ մեկ «փայ» չի ստանում, դրա համար դժգոհություն կա ՀՀ-ում»

Ապրիլ 19,2020 23:41

«Իրական հեղափոխությունը հիմա է՝ թեկուզ այս ճգնաժամային օրերին, որովհետեւ հիմա է պատասխանն այն հարցի, թե որքանով ենք փոխվել որպես հասարակություն եւ որքանով ենք փոխվելու: Երկու տարի է, որ վարչապետ եմ, եւ ասեմ՝ սովորաբար ընդունված է մարդկանց բաժանել հեղափոխականների եւ հակահեղափոխականների. իհարկե դա շատ պայմանական է, բայց զարմացած եմ, թե «մաֆիոզ» մտածողությունը որքան խորն է նստած մեր մեջ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա բնորոշմամբ. «Որ հակահեղափոխանների մեջ «մաֆիոզ» հասկացությունը նստած է, պարզ է, բայց նաեւ իրենց հեղափոխական համարող շատ մարդկանց մոտ «մաֆիոզի» մտածելակերպն արմատավորված է: Սա ամենատխուր եզրակացությունն է իմ շփումներից: «Մաֆիոզ» ասելով՝ նկատի ունեմ Հայաստանը կիսելու մղումը՝ ինչ-որ կտոր, ազդեցության ինչ-որ ոլորտ, եկամտի մի հատված»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1411730292346414/?__xts__[0]=68.ARD5__75nt06Wr49wsxUZAydSl5bWKR5ovITEfK86-WE23mym9sTaaJNJ-iNLSgbgb0WHnENJ9588sKVQ-sY4valXwUWBiakeuFPVL0Yq9zNiG6_5GpTRkGxLw6vIHHFWk7VDPmOLjsUAO2-AAxMaTTaLNiEb1pt_li7n0n7nHey4IcdQMDNf5hU5oUfNzK5Aq6hdRdHs3XLXZRaDN8A7OINYZ9nse5zJZdNOWy7BbAfS1tsYQL7zfFs_L2-TwV-Dc8hmC7NoSUugNzUaBNPMHRH0jhMIQR2lxu8kM0zB6Ey6aEU_g1gcAtxJyfa20JJs6da5YWXWAi-i6-0s3amxUof3v0bVgUWJwpVjw&__tn__=-R

Փաշինյանի խոսքով. «Գրեթե երկու տարվա իմ վարչապետության ամենամեծ արդյունքը համարում եմ այն, որ ոչ մի վայրկյան չեմ տրվել կիսելու տրամաբանությանը: Քանի որ չկա կիսելու գործընթաց, դժգոհություն է հասունանում: Քանի որ բաժանման գործընթաց չկա, ոչ մեկ «փայ» չի ստանում, դրա համար դժգոհությունն ալիքաձեւ տարածվում է, ինչը հիմա խնդիր եմ համարում: Մենք պետք է դուրս գանք բիզնեսն ու եկամուտը բաժանելու մտածելակերպից: Ոմանք մտածում են՝ հեղափոխություն էր, ուրախացանք, բայց եկել է բաժանելու ժամանակը: Քաղաքական դաշտում կա ուրիշ հատված էլ, որն ասում է՝ բաժանելու գործընթացը ե՞րբ է լինելու: Ուստի ՀՀ-ում մեծ հիասթափություն է տեղի ունենում, որովհետեւ «փայերը», որոնց ակնկալիքները շատերն ունեին, տեղի չի ունենում, եւ սա մեր ընթացիկ քաղաքական գործընթացի ամենակարեւոր առանձնահատկությունն է»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հիասթափված են նրանք, ովքեր սպասում էին, որ իրենց «փայը» մեծացնելու են, սակայն դա տեղի չի ունենում. «Եվ սա զարմանալի չի, որովհետեւ երեսուն տարի երկիրը դրվել է «մաֆիոզ» տրամաբանության մեջ: Երբ գործարարներն ասում են, թե ինչով կարող են օգնել, ասում եմ, որ աշխատեն, գործերը լավացնեն, հարկերը պարտաճանաչ վճարեն: Հիասթափվում են, որովհետեւ արտոնություն գնելու հնարավորություն չկա, որովհետեւ երեսուն տարի մեր երկրում որակի նշանը եղել է այն, թե ինչ արտոնություն ես ունեցել»: Վարչապետը վստահեցրեց, որ այսօրվա իշխանությունը շքամուտքերում մարդ ծեծող չէ, քաղաքական սպանություններ անող չա. «Հիմա բոլորը գիտեն, որ իշխանությունը խփող-ծեծող չի, դրա համար լկտիացել են, ուզում են, որ մենք սկսենք ծեծել, խփել, իսկ եթե ոչ՝ ուզում են, որ ժողովուրդը մտածի, թե այս ինչ թուլամորթ իշխանություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930